Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նկարում պատկերված են Չեխոսլովակիայի երիտասարդները՝ ընդդեմ սովետական օկուպացիոն տանկերի:
Պատմության մեջ այս օրը 1968թ. օգոստոսի 21-ին ԽՍՀՄ և Վարշավյան պակտի երկրների օկուպացիոն բանակը «Դունայ» գործողության շրջանակներում մտավ Չեխոսլովակիա: Սկսվեց այդ երկրի օկուպացիան: Պատճառը տեղի կոմկուսի ղեկավար Ալեքսանդր Դուբչեկի գլխավորած կառավարության, կրեմլից հարաբերականորեն անկախ քաղաքականության վարման, ինչպես նաև երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու փորձն էր:
Ներխուժումից անմիջապես հետո գիշերը մարդիկ դուրս եկան Պրահայի փողոցներ: Սկսվեց քաղաքի պաշտպանության կազմակերպման գործընթացը: Պրահայում մարդիկ բարիկադներ էին կազմում և խոչընդոտում ծանր տեխնիկայի շարժը: Դրան ի պատասխան զիվորները կրակում էին մարդկանց վրա:
Առաջին օրվա ընթացքում սպանվեց 20 և վիրավորվեց ավելի քան 200 մարդ: Չնայած Պրահայի փողոցներում սովետական տանկերին բնակիչների ցույց տված հերոսական դիմադրությանը, Խորհրդային օկուպացիոն զորքերը գրավեցին մայրաքաղաք Պրահայի մի քանի ռազմավարական կետեր, մասնավորապես ռադիոյի շենքը: Զորքերի ներխուժումից հետո անմիջապես ձերբակալվեց երկրի ղեկավար կազմը Ալեքսանդր Դուբչեկի գլխավորությամբ:
Մի քանի օր անց սովետական զորքերը վերջնականապես արյան մեջ խեղդելով «Պրահյան գարունը», լիովին օկուպացրեցին երկիրը, այդ ընթացքում Պրահայի փողոցներում սպանելով ավելի քան 200 մարդ»:
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2452098124839447