Ժամանց

Ինժեները ժեստերով կառավարելու ակնոցներ է ստեղծել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի ինքնուս ինժեները ժեստերով կառավարելու ակնոցներ է ստեղծել, հաղորդում է GitHub-ը:

Սարքը հնարավորություն է տալիս ձեռքի շարժումով միացնել լամպը կամ երաժշտությունը: Սարքը հիմնված է ոչ թե տեսախցիկով պատրաստի խելացի ակնոցների վրա, այլ սովորական արևապաշտպան ակնոցների և լրացուցիչ էլեկտրոնիկայի:

Գյուտարարը կառավարում է ժեստերով՝ երկու փաթույթավոր նեյրոցանցի օգնությամբ: Դրանցից մեկը ճանաչում է կադրում հայտնված օբյեկտները, իսկ երկրորդը՝ ձեռքի ժեստերը: Եթե ալգորիթմները ստանում են հայտնի օբյեկտի և ժեստի համադրություն, ակնոցները Wi-Fi-ի միջոցով հրաման են ուղարկում սարքին:

Ալգորիթմները պատրաստելու համար ծրագրավորողն ինքնուրույն երկու տվյալների հավաքածու է ստեղծել, որոնք բաղկացած են ավելի քան 10.000 օբյեկտների կադրերից և ժեստերից՝ նկարահանված տարբեր անկյուններից և տարբեր լուսավորության պայմաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ