fbpx
Գիտություն

Նոր լուծում ՝գլոբալ տաքացումը կանխելու համար

Հնդկաստանի Մանդիի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն սկսել են ջերմաէլեկտրական նյութի մշակում, որը թույլ է տալիս շրջակա միջավայրի ջերմությունը կերպափոխել էլեկտրաէներգիայի: Այդ մասին ասված է AsiaOne հրատարակության հաղորդագրության մեջ:

«Տեխնոլոգիան գործում է Զեեբեկի Էֆեկտի սկզբունքով, որի դեպքում էլեկտրականություն է արտադրվում երկու նյութերի կցվանքում ջերմաստիճանների տարբերության պատճառով»,- բացատրել է համալսարանի պրոֆեսոր Աջայ Սոնին:

Մշակման մանրամասնությունները չեն նշվում, բայց հետազոտողներին հաջողվել է բազմախոստում արդյունքների հասնել փորձարկումների ընթացքում, նշված է հոդվածում: Ինչպես գրել է հրատարակությունը, աշխարհում արտադրվող էներգիայի շուրջ 70 տոկոսը կորչում է գոյացող ջերմության տեսքով, ինչը գլոբալ տաքացման գլխավոր գործոններից մեկն է:

Այդ առնչությամբ վերջին տարիներին հրատապ է դառնում այն տեխնոլոգիաների մշակումը, որոնք ունակ են շրջակա միջավայրի ջերմությունը փոխարկելու էլեկտրաէներգիայի: Նման մշակումներով են զբաղվում նաև Volkswagen-ը, Volvo-ն, Ford-ը եւ BMW -ն։ Տեղեկացնում է ТАСС-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ