fbpx
Սպորտ

Որ գրանդ տեղափոխվելուն է մոտ եղել Վիտսելը մինչև Զենիթում խաղալ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Աքսել Վիտսելը պատմել է, որ մինչև տեղափոխվելը Սանկտ Պետերբուգի «Զենիթ» մոտ է եղել եվրոպական մի շարք թոփ ակումբներ, այդ թվում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

«2012-ին ես կարող էի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», երբ Ժոզե Մոուրինյուն այնտեղ էր: Սակայն երբ նրանք պայմանագիր ստորագրեցին Լուկա Մոդրիչի հետ, իմ տեղափոխությունը անհնար դարձավ:

Դրանից որոշ ժամանակ անց ես առաջարկ ստացա «Զենիթից»: Ես լավ քննարկումներ ունեցա նրանց հետ և ի վերջո որոշեցի տեղափոխվել Ռուսաստան»,-ասել է Վիտսելը։

30-ամյա բելգիացու խոսքերով՝ նրա տրանսֆերի գնմանը մոտ են եղել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»:

Ներկա պահին Վիտսելը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է, որի կազմում հանդես է գալիս 2018 թվականից: Մասնակցած 33 խաղում Վիտսելը 4 գոլ է խփել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ