Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը Փհենյանի դեմ պատժամիջոցների մասին և նրան սկսել է անվանել ամերիկացի դիվանագետների շրջանում «թունավոր բույս»։ Այս մասին ասվում է ԱԳ նախարարի հայտարարությունում, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային վարչությունը։
«Պոմպեոն միակ թունավոր բույսն է մնում ամերիկացի դիվանագետների շրջանում։ Եթե նա աղավաղում է փաստերը և վերականգնում հին պատժամիջոցները, պարզ է դառնում, որ նրան պակասում է ռացիոնալ մտածողությունը։ Նա բանակցային ուղու վրա մռայլ ստվեր նետող չարագործ է»,-հայտարարել է Լի Են Հոն։
Նա նաև ընդգծել է, որ Կորեական թերակղզու միջուկային խնդրի նախաձեռնողը ԱՄՆ-ն է և չի նպաստում դրա լուծմանը։