fbpx
Սպորտ

«Ազգային» արտոնագիր են ստացել 12 ակումբներից 10-ը․ ամփոփիչ հանդիպում ՀՖՖ-ում

Օգոստոսի 23-ին` ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնություններում հանդես եկող ակումբների ներկայացուցիչների հետ՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացի 2019/20 մրցաշրջանի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանն ամփոփեց ավարտված արտոնագրային 2019/20 մրցաշրջանը և հիշեցրեց, որ «Ազգային» արտոնագիր են ստացել դիմում ներկայացրած 12 ակումբներից 10-ը, իսկ «ՈւԵՖԱ»ի արտոնագիր՝ դիմած բոլոր 8 ակումբները: Ակումբների ներկայացուցիչները ծանոթացան ավարտված մրցաշրջանի արդյունքներին, այն բոլոր մարտահրավերներին և խնդիրներին, որոնք ի հայտ էին եկել մրցաշրջանի ընթացքում, ինչպես նաև արտոնագրման թեկնածուների առավելություններին և թերություններին: Հաջորդիվ ներկայացվեցին նաև գալիք 2020/21 արտոնագրային մրցաշրջանում սպասվող փոփոխություններն ու մարտահրավերները:

Հանդիպմանը ամփոփվեցին նաև ակումբների կողմից լրացված ՀՖՖ Արտոնագրման և վերահսկողության համակարգի գնահատման հարցաթերթիկները, որոնք պարունակում էին բացառապես դրական եզրակացություններ:

Սեմինարի հատվածն անցավ ինտերակտիվ հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում ակումբների ներկայացուցիչները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և հանդես եկան համակարգի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներով:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ