Հելմհոլցի կենտրոնի գերմանացի գիտնականները կարողացել են բացահայտել հին եգիպտական պապիրուսի գաղտնիքը:
Ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գաղտնազերծել են անտեսանելի նշաններ՝ հրապարակելով աշխատանքի արդյունքները: 100 տարի շարունակ մասնագետները եզակի արտեֆակտը համարում էին դատարկ, բայց այդ եզրակացությունները սխալ էին:
Պապիրուսը այնքան փխրուն էր, որ գիտնականները ստիպված էին օգտագործել ռենտգենյան լյումինեսցենտներ, որպեսզի չփչացնեն նյութերը: Հին եգիպտացիները թանաքի մեջ օգտագործել են փայտածուխ, ինչպես նաև ավելացնում էին երկաթ, կապար, պղինձ կամ սնդիկ: