64 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող կանանց Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոնը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Վաղը պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։