Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա և Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։
Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։
Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի՝
Հայաստան – Իտալիա՝
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 10000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված -6000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ
Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -9000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված -5000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։