fbpx
Էկո

Անտեսված բնական աղետների ռիսկեր Ամուլսարի շահագործման փաստաթղթերում․ նախկին փոխնախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում

««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է ՛՛տրամադրված՛՛ նյութերի desk study: Ավելին չեն համադրվել և համեմատվել ՇՄԱԳ-ի փաստաթղթում նկարագրված բնական աղետների ռիսկերը ԱԻՆ-ի համապատասխան տեղեկատվական հենքի հետ:

Մասնավորապես ELARD ընկերությանը կողմից ներկայացված փաստաթղթի 3.4.5 բաժնում նշվում է, որ միայն սեյսմիկ վտանգի ռիսկն է բարձր, իսկ հեղեղման (ջրավազանների, գետերի, և ջրատարների մակարդակի բարձրացման հետևանքով տեղանքի ջրով ծածկվելը) ռիսկը չափազանց ցածր է: Բայց փոխարենը սելավների (հանրամատչելի բացատրություն – հիմնականում հորդառատ անձրևների պատճառով ձևավորված ցեխաջրերի սրընթաց շարժում) մասին որևէ նշում չկա, այն դեպքում, երբ ԱԻՆ-ի կողմից կիրառվող քարտեզագրական նյութերի համաձայն այդ տարածքում առկա է այդ վտանգը (նկար -1, կարմի գույնով շրջանակ): Միգուցե բացթողո՞ւմ է կամ իզոլացված կառավարման հետևա՞նք»,- գրում է Ղազարյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը նաև որոշ քարտեզներ ու պատկերներ է հրապարակել:

https://www.facebook.com/ayser.ghazaryan/posts/10220154771321841

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ