fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող գործով մեղադրյալի կարգավիճակ ունի

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:

Այս մասին ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաև նշել է, որ քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի հատկանիշներով, և վերաբերվում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։

Այս գործը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ կապ չունի, սակայն չի բացառվում, որ այն միացվի և քննվի մեկ վարույթում:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ