Վիոլա Դևիսը,ով «Օսկար» մրցանակի դափնեկիր է, կմարմնավորի Միշել Օբամային «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հայտնել է Variety-ն:
Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ դերասանուհին արդեն ստորագրել է նախագծին մասնակցելու պարտավորագիրը: Դևիսը նաև կդառնա կինոնկարի գործադիր պրոդյուսերը:
Սերիալում կպատմեն տարբեր դարաշրջաններում Միացյալ Նահանգների նախագահների կանանց անձնական և քաղաքական կյանքի մասին: Այսպես, առաջին եթերաշրջանը նվիրված կլինի Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին և Միշել Օբամային:
Նշենք,որ նախագծի սցենարիստը և պրոդյուսերը Ահարոն Քուլին է: Մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն: