fbpx
Իրավական

Գողական ենթամշակույթը հետ՝ լուսանցք պետք է ուղարկել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Գողական վարքուբարքը մեր հասարակության ցեցն է, որ թափանցել է բոլոր շերտերը՝ ոստիկանից մինչև մանկավարժ ու բիզնեսմեն՝ դպրոցական երեխեքից մինչև տարեց տաքսու վարոորդը: «Գողական» կոդեքսը սովետի վերջին տարիներից ի վեր մարգինալ վիճակից դուրս գալով, ավելի ու ավելի տարածվեց՝ թողնելով մետաստազները հասարակության բոլոր շերտերի մեջ՝ ի վերջո դառնալով հեգեմոն:

Իսկ վերջին տասնամյակներին էս կոդեքսի կրողները նաև իշխանական ու մերձիշխանական ուժերի հովանավորությունն էին վայելում՝ միաժամանակ լինելով քաղաքական իշխանության սոցիալական հենարանը:

Գողական ենթամշակույթը հետ՝ լուսանցք պետք է ուղարկել:

Էս առումով կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը հետհեղափոխական Հայաստանի ամենակարևոր փոփոխություններից կարող է դառնալ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216564958782183&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ