fbpx
Ժամանց

BMW X6-ը ներկել են նոր հատուկ սև գույնով

BMW ընկերությունը բրիտանական Surrey NanoSystem ընկերության հետ համագործակցությամբ Ֆրանկֆուրտում կներկայացնի X6 Vantablack VBx2-ը։ Խոսքը քրոսովերի մասին է, որը ներկված է հատուկ գույնով, որը կլանում է մեզ վրա ընկնող լույսի 99,9 տոկոսը։ Արդյունքում՝ ստացվում է «երկչափ սեւության» էֆեկտ, տեղեկացնում է Motor-ը։

Vantablack-ը նյութ է, որի անունը բացվում է որպես «ուղղահայաց կողմնորոշում ունեցող նանոխողովակների զանգված+սեւ»։ Այն ամենասեւն է աշխարհում հայտնի բոլոր սեւերից եւ կազմված է ալյումինաթիթեղի վրա «աճող» 14-50 միկրոմետր եւ 20 նանոմետր տրամագիծ ունեցող ածխաջրային նանոխողովակներից։ Դրանք կլանում են մեզ վրա ընկնող լույսի 99,965 տոկոսը, ինչի պատճառով ստեղծվում է զգացողություն, թե օբյեկտը, որն այդ գույնով է պատված, զրկվում է իր եռաչափությունից։

Vantablack-ը փորձարկել են BMW X6-ի վրա, որը առաջին անգամ կներկայանա սեպտեմբերի սկզբին Ֆրանկֆուրտում։ Մինչ այդ նման ծածկը կիրառվել է միայն ավիացիայում։ Surrey NanoSystem-ն արդեն ազատ վաճառքի է հանել vantablack-ը՝ 20 միլիլիտրանոց բանկան 50 դոլար արժե։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ