Հայկական նոր ավիափոխադրող ընկերությունն այս ամռանը նախատեսում է իրականացնել իր առաջին թռիչքը

Հրապարակող՝

honkong

Ամենադիտվածներ

SIL Group ընկերությունը մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը։ Այս ավիաընկերությունը գործելու է որպես հայկական ազգային ավիափոխադրող:

FlyOne Armenia ՍՊԸ-ն արդեն գարնան սկզբին դիմել է օդանավ շահագործողի հավաստագիր ստանալու:

Այսօր առավոտյան FlyOne Armenia ավիաընկերության օդային նավատորմում շահագործվող առաջին Airbus A320 ինքնաթիռը ժամանեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ ընթացակարգով պահանջվող տեխնիկական զննումներն անցնելու և գրանցման նպատակով:

Ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն դաշտ հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ճամփորդելու անհամեմատ ավելի մատչելի գներով։ Նոր օպերատորը պատրաստ է իր ուղևորներին առաջարկել հատկապես այն ուղղությունները, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելում հայկական շուկայում:

Ամենաթարմ