Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, ի գիտություն են ընդունվել:
ՀԱՊԿ-ից տեղեկացնում են, որ խորհրդատվությունների անցկացման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի սահմանային իրավիճակի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա։
«Երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

