fbpx
Մարզեր

Լուսառատում բարերաների կողմից մարզադաշտը հիմնանորոգվում է

Արարատի մարզի Լուսառատ համայնքի նախկին բնակիչներ Արմենն ու հայրը՝ Հակոբը, ովքեր այժմ բնակվում են Նիդերլանդներում, 23 տարի անց մի շարք լավ ծրագրերով վերադարձել են հայրական գյուղ:

Հայր ու որդի նախկին ֆուտբոլիստներն իրենց ծննդավայրում ֆուտբոլի խաղադաշտը հիմնովին վերանորոգում են ՝ օգնելով այնտեղ առկա ֆուտբոլային մանկապատանեկան թիմերի զարգացմանը:

Սա, թերևս, միակ լավ բանը չէ նրանց կողմից: Ընտանիքը դատարկաձեռն չի եկել Հոլանդիայից. իրենց հետ թիմերի 35 սաների համար բերել են մարզահագուստ՝ սպորտային կոշիկներ, ֆուտբոլային մարզաշապիկներ, տաբատներ, ուսապարկեր և անհրաժեշտ այլ իրեր:

Արմենը պատմում է՝ հեղափոխությունից հետո որոշեցին՝ գալ հայրական գյուղ և իրենց թեկուզ փոքրիկ մասնաբաժինն ունենալ իրենց համայնքի զարգացման գործում:

«Մենք ամեն ինչ բերել ենք՝ գնդակներ, դարպասներ և ամեն անհրաժեշտը, որպեսզի երեխաները կարողանան սիրով մարզվել: Մենք ուզում ենք մեր ամենը տալ մեր երկրին, մեր գյուղացիներին, օգնել, որ այս երեխաները հաջողություններ գրանցեն: Գուցե նրանցից մեկը ապագա Հենրիխ Մխիթարյան է»,- ասում են բարերաները:

Գյուղի երիտասարադներն ու երեխաներն անշահախնդիր օգնում են, որպեսզի գործը շուտ գլուխ բերեն, գարնանն արդեն միջազգային ստանդարտներին համապատասխան խաղադաշտ կունենան: Ասում են. «Ով գիտի, գուցե Լուսառատը դառնա մարզի ֆուտբոլային կենտրոնը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ