Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, ամփոփելով անցնող տարին, նշում է, որ նոր իշխանությունները դեռ չեն գտել երկրի տնտեսկան զարգացման ծրագրային հիմքը. «2019-ի բյուջեն հնի ու նորի խառնուրդ է, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք»։ Փոխանցում է a1plus.am-ը։
Այդուհանդերձ Բագրատ Ասատրյանն անցնող տարին դրական է գնահատում։ Արծվիկ Մինասյանի խոսքով էլ այս շրջանում ցուցանիշներով առաջնորդվելը այդքան էլ ճիշտ չէ. «Ավելի խորքային խնդիրներ կան։ Մեր աշխատաշուկայի և տնտեսության կապը ցավոք մնում է ցածր, եթե ոչ զրոյական»։ Ըստ նրա ներդրումներ բերելու համար պետք է ներդրումային օրենսդրություն ունենալ։ Արծվիկ Մինասյանի խոսքով հեղափոխությունից հետո եղել են և ձեռքբորումներ և շատ լուրջ թերացումներ։ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանի կարծիքով անհրաժեշտ է խնդիրների ֆրագմենտալ լուծումներից ռազմավարական լուծումներին անցնել։