Ֆրանսիացի ճանապարհորդ զույգը շահել է հայցը, որը ներկայացրել էր Air Canada ավիաընկերության դեմ՝ կապված ցուցանշաններում ֆրանսերենի օգտագործման հետ: Այս մասին հաղորդում է CNN-ն:
Այս շաբաթ դաշնային դատարանը ավիաընկերությանը պարտավորեցրել է ֆրանսիացի Տիբոդյու զույգին վճարել 15 հազար դոլարից ավելի փոխհատուցում, ինչպես նաև ներողությամբ նամակ ուղարկել նրանց լեզվաբանական իրավունքների խախտման համար:
Միշել և Լինդա Տիբոդյուները մասնավորապես դժգոհել էին, որ նստատեղերի անվտանգության գոտիների վրա «բարձրացնել» (lift) բառը միայն անգլերենով էր:
Ամուսինները նաև հայտարարել են, որ «ելք» և «նախազգուշացում» բառերն անգլերենով գրված էին խոշոր տառերով, իսկ ֆրանսերենով՝ մանր:
Օտավայից զույգը 22 կետից բաղկացած իր բողոքը դատարան էր ներկայացրել դեռևս 2016 թվականին:
Հեռուստաալիքը նշում է, որ սա Տիբոդյու զույգի և ավիաընկերության դատական վեճի առաջին դեպքը չէ, սակայն անցյալում ավիաընկերությունն ազատվել էր միայն նկատողությամբ և ներողություններով: