«Google»-ը համաձայնել է 200 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել YouTube-ում երեխաների կոնֆիդենցիալության խախտման հետ կապված: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ընկերությանը մեղադրում են առանց ծնողների համաձայնության 13-ամյա երեխայի տվյալները հրապարակելու մեջ:
200 միլիոնի չափով տուգանքը համարվում է ամենամեծը, որը երբևէ գանձվել է երեխաների կոնֆիդենցիալության պաշտպանության մասին օրենքով: