ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում է ներառել Adrian Darya իրանական լցանավը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Նշվում է, որ տվյալ լցանավը վերջերս է ազատ արձակվել Ջիբրալթարից և Լիբանան ուղևորվել։
Հստակեցվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը որոշել է լցանավի նկատմամբ գործողություններ ձեռնարկել, որն Իրանից 2․1 մլն բարել նավթ է տեղափոխում։