Սեպտեմբերի 1-ին մահացել է երգիչ Ադիս Հարմանդյանը: Տեղեկացնենք,որ նա 74 տարեկան էր: Ադիսը մահացել է ԱՄՆ-ում Սանտա Մոնիկայի հիվանդանոցում, նա պայքարում էր քաղցկեղի դեմ ավելի քան 15 տարի: Երգչի կողքին են եղել նրա երեխաները և հարազատները
Նշենք,որ 2014թ. World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը նա արժանացել էր «Սփյուռքի լավագույն երգիչ» մրցանակին: