ՌԴ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
«Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, և մեր երրորդ զրույցը տեղի կունենա նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Զելենսկին։
Ըստ ենթադրությունների՝ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ արևմտյան առաջնորդների ներկայությամբ հնարավոր կլինի պայմանավորվածություն ձեռք բերել կարևոր հարցերում: