fbpx
Սպորտ

Ազգային հավաքականի առաջին մարզումը՝ անձրևի ուղեկցությամբ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին: Այսօր թիմն անցկացրեց առաջին մարզումը, որն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ:

Մարզմանը մասնակցում էր ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայում էին Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը: Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցում էին նաև Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը, Արթուր Նադիրյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Հովհաննես Նազարյանը:

Նախավարժանքին և խաղային վարժություններին հաջորդեցին երկկողմանի խաղը և հարվածները դարպասին:

Վաղը թիմը կանցկացնի ևս երկու մարզում՝ 11:00-ին և 19:00-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ