Մենակ մի բան կասեմ՝ ափսոս էր գեներալը. Արմեն Վարդանյան

Ամենադիտվածներ

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին չեմ անդրադարձել՝ հաշվի առնելով գեներալի անցած փառապանծ ու հերոսական ուղին: Մենակ մի բան կասեմ՝ ափսոս էր գեներալը: Ափսոս էր, որովհետև Ապրիլյան պատերազմից հետո իրա վարկանիշը էնքան բարձր էր, որ եթե էդ ժամանակ նախագահական ընտրություններ լինեին երևի մի 70-80 տոկոս ձայն կհավաքեր ինքը:

Բայց էս 3 տարիների ընթացքում նա ոչ միայն չկարողացավ կապիտալիզացնել իր բարձր հեղինակությունը, այլև ոնց հասկանում եմ լիովին կորցրել ա իր ընտրազանգվածը: Համենայն դեպս, իմ ճանաչած բազմաթիվ արցախցիներից ոչ մեկ չի պատրաստվում Վիտոյին ընտրել՝ եթե նա առաջադրվի գալիք նախագահական ընտրություններին»:

https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/2382927565157122

Ամենաթարմ