fbpx
Զինված Ուժեր

ԵԿՄ-ում որոշել են Սասուն Միքայելյանին դարձնել «ավերակաց» կառավարիչ

ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն․ Սասուն Միքայելյանի սկսած զանգվածային կադրային ջարդից հետո կառույցը լքելու տրամադրություններն ուժեղացել են։ Նախկինները, որոնք ընկել են նոր ղեկավարի թրի տակ ու հեռացվել պաշտոններից, խոսքը տարածքային կառույցների ղեկավարության մասին է, որոշել են իրենց հետ տանել նաև յուրայիններին՝ Սասուն Միքայելյանին թողնելով որպես «ավերակաց» կառավարիչ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Մեզ պատմեցին, որ հին երկրապահները հատկապես ծանր են տարել Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սերգեյ Գասպարյանի հեռացման փաստը, ով անձնական միջոցների հաշվին մեծ ներդրումներ է կատարել պատանի երկրապահների կարիքների հարմար։ Հիմա այդ պաշտոնը վստահվել է Ռոմիկ Մխիթարյանին, ով մինչ այդ և երկար տարիներ ղեկավարում էր Շենգավիթի կառույցը, սակայն Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո նրա դեմ ակտիվ խոսողներից է։ Կա՞ն արդյոք ԵԿՄ-ից դուրս գալու դիմումներ․ ԵԿՄ խոսնակը վստահեցրեց, որ մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ