Արմավիրի մարզում վարորդների վեճն ավարտվել է կրակոցով։
Դեպքը տեղի է երեկ` սեպտեմբերի 4–ին, Արմավիրի մարզի կենտրոնական ավտոճանապարհին։
Երթևեկության ընթացքում տարաձայնություններ են ծագել երկու վարորդի միջև, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, մյուսին վախեցնելու համար ատրճանակը պարզել է ու կրակել։ Ըստ շրջանառվող լուրերի` կրակողը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Զոհեր կամ վիրավորներ չկան։
Ոստիկանները արագ պարզել են կրակողի ինքնությունն ու նրան հայտնաբերել։ Այժմ պարզվում են մանրամասները, թե ինչ է կատարվել տղամարդկանց միջև և ինչ ատրճանակով է կրակոց արձակվել։
Գրում է Sputnik Արմենիան։