fbpx
Խորհրդարան

Կհրաժարվե՞ն ռեյտինգային ընտրակարգից. ԱԺ-ն սկսում է ընտրական օրենսգրքի փոփոխությունները

«Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները:

«Գործընթացը լինելու է ներառական. և´ արտախորհրդարանական ուժերի, և´ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»։ Ընտրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռ մարտ-ապրիլին։

ԿԸՀ գործունեության ծրագրի քննարկման ավարտին Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումներ անելու: Ապա 2-3 շաբաթ հետո գործընթացը մեկնարկեց՝ ԱԺ 3 խմբակցություններից աշխատանքային խումբ կազմվեց՝ ամեն ուժից 5-ական ներկայացուցչով, սակայն ընդամենը 1 հանդիպում կայացավ։ Հիմա կրկին վերսկսում են։

Փոփոխությունների հիմքում դրվելու է անցած տարի մշակված, բայց չընդունված հայեցակարգը, որտեղ առաջնայինը ռեյտինգայինից հրաժարվելն է և պարզ համամասնական ընտրակարգին անցնելը, նաև՝ անցողիկ շեմի իջեցումը․ կուսակցությունների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4, դաշինքների համար 7-ի փոխարեն՝ 6։ Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավի չափը։

Ի դեպ, ՔՊ վարչության վերջին նիստում ասվել է, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ՍԴ կազմը փոխել»,-գրում է «Հրապարակ» թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ