Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը ելույթով հանդես է եկել Արևելյան տնտեսական համաժողովին, որը կայացել է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում։
Համաժողովի շրջանակներում Պուտինը, խոսելով Ռուսաստանի և Մեծ յոթնյակի միջև համագործակցությունից, նշել է.
«Ինձ հետ ավելի վաղ Թուրքիայի նախագահը խոսեց։ Նա, արձագանքելով ստեղծված իրավիճակին (Ռուսաստանը հնարավոր անդամակցությունը G7-ին ինչով կվերականգնվի G8-ի ձևաչափը-խմբ), ինձ ասաց՝ իսկ ինչո՞ւ դու չբարձրացրեցիր նման ձևաչափում Թուրքիայի լինելու մասին հարցը։ Թուրքիան իր օդային պաշտպանությունը ուժեղացրեց ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելուց հետո։ Չինաստանի, Հնդկաստանի կողքին, Թուրքիայի ներկայությունը նման ձևաչափում տեղին կլինի, հաշվի առնելով նրա դերը միջազգային հարաբերություններում և տարածաշրջանում»։
Գրում է Ermenihaber-ը։