fbpx
Աշխարհ

ԱՄՆ ուժերը բավարար են միայն մեր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Դանֆորդ

Միացյալ Նահանգների զինվորական ղեկավարությունը վստահ է, որ Իրանը հաճախակի հարձակումներ է գործում Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ։ Այս պետությունները ԱՄՆ դաշնակից են, բայց բավարար միջոցներ չկան նրանց պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը։

Գեներալը հայտարարել է, որ իրենց միջոցները բավարար են հենց ամերիկյան օբյեկտները և ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու համար, սակայն ոչ դաշնակիցներին։ Սա, թերևս, նաև ակնարկ է հենց դաշնակիցներին՝ իրենց պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար։

«Ակնհայտ է, որ մենք չունենք զսպման համար ուժեր և միջոցներ՝ տարածաշրջանում մեր դաշնակիցների դեմ հարձակումների դեմ։ Դուք տեսնում եք, թե ինչպես են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի վրա հաճախակի հարձակումներ լինում»,- հայտարարել է Դանֆորդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ