fbpx
Ժամանց

Այսօր նշվում է Գեղեցկության միջազգային օրը

Ամեն տարի` սեպտեմբերի 9-ին, նշվում է Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ հիմնած Գեղեցկության միջազգային օրը ։

Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովն ստեղծվել է Բրյուսելում 1946 թվականին ու այդ ժամանակից սկսած 33 մասնաճյուղ է բացել աշխարհի ամենատարբեր ծայրերում ՝ ընդլայնելով իր աշխատակիցների թիվն ու դառնալով Գեղեցկության թերապիայի գլխավոր միջազգային ասոցիացիան։

1995 թվականից սկսած այսօր աշխարհում գովերգում են ամեն գեղեցիկն ու հրաշալին, որը գեղագիտական հաճույք է պատճառում: Այսօր բազմաթիվ երկրներում եւ քաղաքներում գեղեցկության մրցույթներ են անցկացվում:

Հետաքրքական է, որ պատմության մեջ առաջին գեղեկցության մրցույթն անցկացվել է 1888 թվականին Բելգիայում, իսկ առաջին «Միսս Աշխարհ» մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում 1951 թվականի ապրիլին:

Բացի գեղեցկության մրցույթներից այսօր անցկացվում են նաեւ բազմաթիվ քայլերթներ, ակցիաներ եւ փառատոններ։ Այդ քայլերթերին մասնակցում են նաև մոդելային արտաքին չունեցող կամ տարբերվող արտաքինով մարդիկ: Այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում նաև դիմահարդարները, դիմահարդարման նյութերի արտադրողներն ու վաճառողները, պլաստիկ վիրաբույժները, մոդելային բիզնիեսի եւ գեղեցկության ոլորտի բոլոր մասնագետները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ