fbpx
Մշակույթ

Մուշի եկեղեցում մատուցված պատարագին տեղի հայերը խաղող են հյուրասիրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7-րդ անգամ մատուցվեց պատարագ։ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից:

Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն ունեցող Մուշի քաղցրահամ խաղողը:

Ermeni Haber-ին տված հարցազրույցում Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթթին Ասլանը նշեց, որ Մուշի՝ իրենց պապերի խաղողը բերել են Աղթամար կղզի, որպեսզի հյուրասիրեն պատարագի մասնակիցներին:

Այն հարցին, թե «Մուշից շա՞տ հայեր են եկել մասնակցելու պատարագին», Ասլանը պատասխանեց, որ Մուշից մոտ 150 հոգի եկել է:

«Միշտ գալիս են պատարագին: Սա առաջին անգամ չէ: Ոչ միայն Մուշից, այլև շրջակա նահանգներից էլ են գալիս: Մենք էլ այդ կապակցությամբ մեր պապերի հիշատակի համար խաղող ենք բերում ու բաժանում»,- նշեց Ասլանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ