fbpx
Ժամանց

Հայաստանն այս աշնան ամենանախընտրելի երկրկների տասնյակում է Ռուսաստանում

Ռուսական առցանց ամրագրումների Tutu.ru ծառայության մասնագետներն ավելի քան 3000 օգտատերերի շրջանում հարցում են անցկացրել՝ պարզելու 2019 թվականի աշնանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղությունները:

Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանը ներառվել է այս աշնանն ամենանախընտրելի երկրների տասնյակում: Հարցվածների 3 տոկոսը պատասխանել է, որ աշնանը պետք է անպայման Հայաստան և Անդրկովկասի մյուս երկրներ գնալ:

Հարցվածների 38 տոկոսը նշել է, որ նախընտրում է ծովային հանգիստը, ընդ որում՝ այնպիսի երկրներում, որտեղ ջրի ջերմաստիճանը 25 աստիճանից բարձր է:

Հարցվածների 16 տոկոսն էլ նախընտրում է այն հանգստավայրերը, որտեղ ամառային սեզոնն արդեն ավարտին է մոտենում:

Ծառայության օգտատերերի մեկ քառորդն էլ ասել է, որ նախընտրում է հանգիստն անցկացնել տանը՝ ոչ մի տեղ չմեկնելով:

Ամենահայտնի ուղղությունների թվում են նաև Ուզբեկստանը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մոլդովան, Ղազախստանը, Իսրայելը, Թուրքիան և Չեռնոգորիան՝ Մոնտենեգրոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ