fbpx
Արցախ

23:40 10/9/2019

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիարկությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են Արցախում քաղաքաշինության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Վերեվ