fbpx
Սպորտ

Չնայած անհաջող մեկնարկին, Ֆերրարիի կազմում ես ինձ արդարացրի. Շարլ Լեկլեր

Ֆորմուլա 1-ի  ավտոարշավորդ Շարլ Լեկլերը կարծում է, որ իր հաջող ելույթների շնորհիվ դադարեցին այն ասեկոսեները, ըստ որի՝  ինքը ժամանակին չի հրավիրվել «Ֆերրարի».

«Մրցաշրջանի մեկնարկը բավականին դժվար ստացվեց: Ես մի քանի սխալներ թույլ տվեցի, որոնց համար չեմ արդարացնում ինձ: Շատերի մոտ կասկածներ առաջացան, որովհետեև Ֆորմուլա 1-ում իմ անդրանիկ մրցաշրջանից հետո ես տեղափոխվեցի «Ֆերրարի»:

Իհարկե դա շատ վաղ տեղափոխություն է, սակայն թիմի ղեկավարությունը վերլուծեց իմ ուժեղ կողմերը և կայացրեց այդ որոշումը: Ես շատ շնորհակալ եմ նրանցից և ուրախ եմ, որ արդարացնում եմ  սպասելիքները»:

Մոնեգասկեցի ավտարշավորդը նշել է, որ մեծ տպավորություններ ունի Իտալիայի Գրան-Պրիի արդյունքներից.

«Ինձ մի պահ թվաց, որ 53 շրջանից ավելի եմ վարել, և երբ հասա եզրագծին միայն երջանկություն էի զգում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ