Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին դատարանի մոտ զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մեկ անձ դատարանի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Նա բերվել է ոստիկանություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,-ասացին ոստիկանությունից:
Հոդված 182.
Զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին։
Աղբյուրը՝ Tert.am