fbpx
Իրավական

Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:

Այլ կերպ ասած, միմիայն դատաքննությունից հետո դատարանը կարող է գնահատել, թե արդյո՞ք կիրառելի է նախագահի գործառույթային անձեռնամխելիությունը:

Սա վճռաբեկ դատարանի՝ անցյալ տարի կայացրած որոշմամբ որդեգրած մոտեցումն է, որի «գլխի վրայով» առաջին ատյանի դատարանը չի կարող «թռնել»»:

https://www.facebook.com/danioanis/posts/10218820336236530

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ