Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր եղել է Երասխ համայնքի դպրոցում, ուր ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:
Անցյալ դարի 90-ական թթ. ի վեր անբարեկարգության պատճառով չշահագործվող համայնքային դպրոցի մի մասնաշենքում արդեն իսկ իրականացվել են արտաքին ամրացման աշխատանքեր, շինարարությունը բուռն ընթացքի մեջ է: Մասնաշենքի առաջին հարկը հիմնանորոգումից հետո հատկացվելու է համայնքային մանկապարտեզին, երկրորդը՝ դպրոցին:
Նշենք, որ հիմնանորոգումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և համայնքի համաֆինանսավորմամբ:
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։