Ուրարտու» ՖԱ-ի պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Վահագն Այվազյանը հանդես էր գալիս մեր թիմի կազմում 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ։
Հաջողություն ենք մաղթում Վահագնին Օմանյան թիմի կազմում։