«Կվարտալ-95»-ը ելույթ է ունեցել մամուլի համար փակ միջոցառման ժամանակ, որը կազմակերպված է եղել YES եվրոպական ռազմավարության շրջանակում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և հյուրերի առջև ելույթ են ունեցել Եվգենի Կոշևոյը, Ելենա Կրավեցը, ով մարմնավորել է Յուլիա Տիմոշենկոյին, Միկա Ֆատալովը, ինչպես նաև Յուրի Վելիկին, ով նմանակում է հենց նախագահին՝ Վլադիմիր Զելենսկուն։
Յուրի Վելիկին միջոցառման ընթացքում Զելենսկուն բեմ է հրավիրել՝ իբր թարգմանելու համար, սակայն Ուկրաինայի նախագահը արդյունքում մարմնավորել է ինքն իրեն:
Արդյունքում ստացվել է փոքրիկ կատակերգական իմպրովիզ։ Բացի այդ, նախագահը հումորիստի ասածներն այնքան էլ ճշգրտությամբ չի թարգմանել։