Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմի պալատում գիշերը կողոպուտ է տեղի ունեցել, որի ժամանակ գողացել են 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը:
BBC News-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է, որ Ամերիկա անվանումն ստացած զուգարանակոնքը, որը կարող էին փորձարկել պալատի այցելուները, չի գտնվել, սակայն գողությունից հետո 66-ամյա տղամարդու են ձերբակալել:
Ոստիկանության տվյալներով՝ կողոպուտը նշանակալի վնասի և հեղեղի պատճառ է դարձել, քանի որ այն միացված է եղել շենքի ջրամատակարարման համակարգին:
Նշվում է, որ 18-րդ դարի պալատում, որտեղ ցուցադրվելիս է եղել զուգարանակոնքը, ծնվել է Ուինսթոն Չերչիլը: Կալվածքը նաև Համաշխարհային ժառանգության վայր է համարվում: