Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր Facebook-յան էջում գրել է․
«Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ:
Ուրանի քանակի մասով.
Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1 տոկոսը:
Օրինակ` Երևանից ոչ հեռու` Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և Զանգեզուրի տարբեր հանքերքում շաաաաատ ավելի շատ ուրան կա, քան ամուլսարում:
Ամուլսարում Սովետի ժամանակ ուրանի հանքը չի բացվել ոչ թե Ջերմուկի «խաթր», այլ ուրանի չափազանց փոքր քանակի պատճառով: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում ուրանի ամենափոքր հանքում կա 3500 տոննա ուրան (ամուլսարից 50 անգամ շատ):
Հանքանյութից ոսկին կամ ածրաթը հանելուց ուրանը մնում է քարերի մեջ: Հանքաքարերից ուրան հանելն այնքան թանկ է, որ Ամուլսարում դա, մեղմ ասած, շահավետ չի լինի (ուրանը ոսկուց 2000 անգամ էժան է): Հետևապես երկրաշարժի, կամ որևէ այլ (անգամ վատագույն) սցենարի դեպքում ուրանը որևէ տեղ չի «հոսի» (քանի որ քարերը չեն հոսում):
Ուրանի վտանգի մասով.
Բնության մեջ ուրանը, գերակշռապես (99,3%), հանդիպում է 238-րդ իզոտոպով, որի կիսատրոհման պարբությունը 4,5 միլիարդ տարի է և մի քիչ (0,7%) 235-րդ իզոտոպով, որի կիսատրոհման պարբերությունը 800 միլիոն տարի է: Այսինքն, այն շաաատ ավելի պասիվ է տրոհվում (ճառագայթում), քան ատոմակայանում միջուկային վառելիքից առաջացած տարերը:
Ես, իհարկե, չեմ ասի, որ ուրանը օգտակար է մարդու առողջությանը: Բայց այն ինքն իրանով (ոչ ատոմակայանում կամ ատոմային ռումբում) այնքան դանդաղ է տրոհվում, որ մարդիկ հաճախ Ուրանն օգտագործում են ոչ-ռադիոակտիվ նպատակներով (անգամ յուղաներկին կամ ապակիներին որոշ երանգներ տալու համար):
Երևանում առանց կատալիզատորների ավտոներից շաաաատ ավելի մեծ վնաս է հասցվում բնակչության առողջությանը, քան կարող է հասցվել Ամուլսարի ուրանից… Կամ, երևի, առհասարակ Ամուլսարից:
Ես, իհարկե, շատ եմ հարգում Բարսեղյան Հայկին ու մյուսներին, բայց ուրանի հարցը թողեք ֆիզիկոսներին, էլի»:
Նշենք, որ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը Facebook-յան տեսաուղարձով էր հանդես եկել, որում մասնավորապես նշել էր․
«Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը:
Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»: