fbpx
Սպորտ

Պետք է գլուխը բարձր դիմակայենք դժվարություններին. Դե Բրյույնե

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության մասին խոսելը ըստ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի շատ վաղ է։

«Անցած մրցաշրջանում մենք հետ էինք մնում 7 միավորով: Այդպես էլ է լինում: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, բայց դա բարդ է»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Goal-ը:

«Պետք է հարգել մյուս ակումբներին, երբ նրանք լավ են խաղում: Առաջիկա 7 ամիսները ծանր են լինելու՝ ինչպես անցած տարի էր: Պետք է գլուխը բարձր դիմակայենք դժվարություններին»:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ին անսպասելի պարտություն կրեց մրցաշարի նորեկ «Նորվիչ»-ից՝ 2:3 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ