fbpx
Կրթություն

Դիմել եմ Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ստուգել բոլոր ռեկտորներին. Անի Սամսոնյան

ՀՀ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ստուգել բոլոր ռեկտորներին.

«Հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։ Միևնույն ժամանակ, հանրությունը ակնկալում է հավաստիանալ հետևյալ հարցում՝ արդյո՞ք մյուս բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զերծ են գրագողությունից: Դիմել եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ստուգել բոլոր ռեկտորներին»,- գրել է Սամսոնյանը:

https://www.facebook.com/samsonyan.ani/posts/2481358475477777

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ