fbpx
Աշխարհ

Գերմանացի գեներալները քննարկում են Լեհաստանի միմյանց միջև սահմանների հարցը

Նկարում պատկերված գերմանացի գեներալները, այդ թվում՝ Հուդերիանը, սովետական կողմի և մասնավորապես կոմիսար Բորովենսկու հետ Բրեստում քննարկում են համատեղ օկուպացված Լեհաստանի տարածքում միմյանց միջև սահմանների հարցը: 1939թ. սեպտեմբերի 1-ին գերմանական կողմը հարձակվեց Լեհաստանի վրա: 80 տարի առաջ այս օրը սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա արևելքից հարձակվեց Կարմիր բանակը: Հարձակումը իրականացվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համաձայն: Խորհրդա-գերմանական տանդեմը ուղղակիորեն հոշոտեց Լեհաստանը: Արևմտյան մասը անցավ Գերմանիային, իսկ արևելյան հատվածը՝ ԽՍՀՄ-ին:

Թե ինչ հանցագործություններ է Կարմիր բանակը իրականացրել իր օկուպացիոն գոտում, կարելի է ժամեր շարունակ խոսել: Միայն մի փաստ մեջբերեմ: Իր օկուպացված գոտում Խորհրդային իշխանությունը 1940թ. մարտի 5-ի պոլիտբյուրոյի որոշմամբ, որի մեջ առկա է նաև Միկոյանի ստորագրությունը, գնդակահարության դատապարտեց 22 հազար լեհ զինվորականների: Գործողությունը իրականացվեց Կատինի և Սմոլենսկի անտառներում:

Հ.Գ. Սա ընդամենը մի փոքրիկ դրվագ էր այդ շրջանում դատապարտված Լեհաստանի ճակատագրից: Լեհաստանի այդ ճակատագիրը շատ նման է 1920թ. մեր Առաջին Հանրապետության ճակատագրին, որն էլ իր հերթին հոշոտվեց ռուս-թուրքական տանդեմի կողմից:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2501429483239644&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ