Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալու Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հաղորդում է TACC-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, միավորման մասնակիցները պարտավորվում են երաշխավորել նավերի ազատ ու անվտանգ անցումը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի և Օմանի նեղուցներով, ինչպես նաև Պարսից ծոցով:
Համաձայն Associated Press-ի տարածած տեղեկության՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կոմղից ստեղծվող կոալիցիային: Այժմ դրան միացել են Ավստրալիան, Բահրեյնը և Մեծ Բրիտանիան: