Գլխավոր խնդիրն այն է, որ չկարողացանք իրացնել հակագրոհները։ Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլի»-ից կրած պարտությունը:
«Շատ ցավալի է, որովհետև մենք ավելի լավ էինք խաղում, քան անցյալ տարի: Բաց խաղ էր, ու շատ հակագրոհներ ունեցանք, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ չկարողացանք իրացնել դրանցից ոչ մեկը:
Կարծում եմ՝ «Նապոլի»-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Եթե դու հետաքրքիր ու ճկուն տակտիկա ունես, անպայման չէ, որ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար լինես աշխարհի լավագույն թիմը»,-ասել է գերմանացին։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր նեապոլիտանական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով: