Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ղ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բաժնարար հատվածում գտնվող գովազդային վահանակի սյանը:
Վարորդը և ուղևորը՝ Վահագն Գ.-ն (ծնված 1984 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: