«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն խոսել է երեկ ՉԼ-ի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոյի» դես կայացած խաղի մասին։
«Ցավում եմ, որ արդյունքն այսպիսին ստացվեց. մենք շատ մոտ էինք հաղթանակին ու հիանալի հանդիպում անցկացրեցինք:
Իմ կարծիքով մեր բախտն այդքան էլ չբերեց, սակայն միևնույն ժամանակ պարտավոր ենք ավելի լավ գործել պաշտպանությունում: Այսօր դա գլխավոր թերությունն էր:
Լավ է, որ այս ամենը տեղի ունեցավ մրցաշրջանի սկզբում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Խաղի առաջին գոլը հեղինակել էր հենց Կուադրադոն։