Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է շախմատի Արթիկի բաց առաջնությանը՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին։ Արագ շախմատի մրցաշարին մասնակցել են և մեծահասակներ և դպրոցականներ։
Ողջունելով մրցաշարի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է այսօրինակ միջոցառումների անցակցումը․ «Ուրախալի է, որ Արթիկում ինտելեկտուալ այս խաղի նկատմամբ կա հետաքրքրվածություն, ուրախալի է նաև, որ քաղաքը խթանում է շախմատի զարգացումը, աշխուժություն ու մշակութային եռուզեռ է Արթիկում և դա իսկապես ողջունելի է»։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։